Դեմքի տարիքային փոփոխությունների շտկումն ու կանխարգելումը կոսմետոլոգիայի առաջնահերթ խնդիր է։ Միմիկական կնճիռները հաճախ ձևավորվում են երիտասարդ տարիքում դեմքի մկանների գերակտիվության պատճառով: Այս խնդիրը հաջողությամբ լուծվում է A տիպի բոտուլինային տոքսինի ներարկումներով (բոտուլինոթերապիա):
Ինչպե՞ս է աշխատում բոտուլինոթերապիան:
Բոտուլինի տոքսինը արգելափակում է նյարդերից դեպի մկաններ գնացող շարժիչ իմպուլսը: Մինչ դեռ դեմքի մկաններն ամբողջությամբ չեն արգելափակվում, պահպանվում են դեմքի շարժունակությունը և էմոցիաները։ Սակայն միմիկական մկանների թուլացման շնորհիվ կնճիռները հարթվում են։
Մեդ՝սթ կլինիկայում կիրառվում է Dysport պրեպարատը: Այն արտադրվում է Մեծ Բրիտանիայում, համապատասխանում է որակի և անվտանգության առաջադեմ չափանիշներին, որոնք պահանջվում են այս տեսակի դեղամիջոցի արտադրության համար: Dysport ապրանքանիշը պատկանում է ֆրանսիական Ipsen Pharma ընկերությանը:
1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության կողմից Dysport-ը գրանցվել է նյարդաբանության panerai luminor due pam00906 men 44mm silver tone stainless steel ոլորտում, իսկ 2004 թվականին A տիպի բոտուլինային թոքսինը պրեպարատներից առաջինն էր, որ ստացավ գրանցում էսթետիկ բժշկության մեջ:
Դիսպորտը գործում է նյարդամկանային հանգույցի մակարդակում՝ արգելափակելով նեյրոհաղորդիչի արտազատումը, ինչը հանգեցնում է մկանային սպազմի հեռացմանը դեղամիջոցի ներարկման տարածքում:
Ազդեցության տևողությունը
Պրեպարատի ազդեցությունը անհատական է՝ միջինում 3-4 ամիս է, սակայն այն կարող է հասնել մինչև 6 ամիս և ավելի: Dysport-ի ազդեցությունը շրջելի է:
Մկանային տոնուսի վերականգնումը տեղի է ունենում աստիճանաբար, երբ ձևավորվում են նոր նյարդային վերջավորություններ և դրանց կապերը մկանների հետ:
Բոտուլինոթերապիայի ցուցումները
- Ճակատի կնճիռներ և ծալքեր
- Միջհոնքային հատվածի ծալքեր
- Հարակնային շրջանի կնճիռներ
- Կնճիռներ և ծալքեր քիթ-շրթունքային տարածքում, շուրթերի անկյուններում
- Դեմքի օվալի փոփոխություն, մաշկի թուլացում
- Հոնքերի, այտոսկրերի և ընդհանրապես դեմքի ասիմետրիա
- Հիպերհիդրոզ
Բոտուլինոթերապիայի հակացուցումները
- տարիք (մինչև18 տարեկան)
- հղիություն
- լակտացիայի շրջանը
- շաքարային դիաբետ
- SARS և այլ վարակիչ հիվանդություններ
- մաշկի բորբոքային պրոցեսները
- բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն
- դիմելու պահին հակաբիոտիկներ ընդունելը
- օնկոլոգիա
- արյան մակարդելիության խանգարումներ (հեմոֆիլիա)
- մկանային թուլություն