Մեզոթերապիան կոսմետիկ պրոցեդուրա է, որի ընթացքում մաշկի մեջ ներարկվում են ակտիվ պրեպարատներ կամ մեզոկոկտեյլներ։ Յուրաքանչյուր պացիենտի համար դրանք ընտրվում են անհատապես՝ կախված մաշկի կարիքներից:
Այս մեթոդի առավելությունն այն է, որ ակտիվ բաղադրիչները հասցվում են ճշգրիտ նպատակակետ, ինչը մեծացնում է պրոցեդուրայի արդյունավետությունը՝ համեմատած պարզ արտաքին խնամքի հետ:
Մեզոթերապիան օգնում է հարթեցնել կնճիռները, վերացնում է պիգմենտային բծերը և այտուցները և վերականգնել մաշկի առաձգականությունը: Մեզոթերապիայի պրոցեդուրան կարող է իրականացվել ոչ միայն դեմքի, այլ նաև մարմնի և գլխի վրա։ Ներարկումների միջոցով հնարավոր է վերացնել ցելյուլիտի դրսեւորումները եւ նույնիսկ տեղային ճարպային կուտակումները։
Գլխամաշկի հատվածում ներարկումներն օգնում են ազատվել թեփից և սեբորեայից:
Մեզոթերապիայի ներարկման գոտիներ.
- Աչքի շրջակայք
- Դեմք
- Պարանոցի և օձիքի գոտի
- Դեկոլտեի զոնա
- Շրթունքներ
- Գլխի մազածածկ հատված
- Ձեռքեր
- Որովայն
Մեզոթերապիայի արժեքը կախված է դեղամիջոցից և պրոցեդուրաների քանակից։ Սեանսների հաճախականությունը և ընդհանուր թիվը որոշվում է նախնական հետազոտությունից հետո:
Ինչպե՞ս է տեղի ունենում մեզոթերապիայի պրոցեդուրան։
Բժիշկը օգտագործում է հատուկ միանգամյա օգտագործման ներարկիչներ՝ շատ բարակ ասեղներով։ Կուրսը ներառում է 4-ից 8 սեանս։
Մաքրումից հետո մաշկին կիրառվում է տեղային անզգայացնող միջոց, որից հետո կատարվում են ներարկումներ։
Պրոցեդուրայից հետո մաշկին կիրառվում է խոնավեցնող միջոց։
Մեզոթերապիայի առավելությունները․
- Մաշկի որակի բարելավում։
- Տեսանելի փոփոխություններ առաջին պրոցեդուրայից հետո։
- Մաշկի ամրության և առաձգականության վերականգնում։
- Արդյունքի երկարաժամկետ պահպանում։
Մեզոթերապիայի հակացուցումները․
- Ներարկման տեղերում վարակների կամ բորբոքումների առկայություն;
- Մարմնի բարձր ջերմաստիճան;
- Էպիլեպսիա;
- Հերպես;
- Ալերգիա;
- Հղիություն և լակտացիա;
- Հեմոֆիլիա;
- Պիլինգի նախորդող պրոցեդուրաներր;
- Լուսազգայուն դեղերի ընդունում;
- Արևայրուք.
Կլինիկայում մենք օգտագործում ենք մի քանի մեզոթերապևտիկ պրեպարատներ։
- RRS պրեպարատներ
- SAGONI MELT PROFESSIONAL
- Reparestim HA TD