Լազերային էպիլյացիա
Դիոդային լազերը համարվում է վերջին սերնդի լազեր, որի բոլոր ռիսկային գործոնները հասցված են մինիմումի։ Դիոդային լազերը չի պատկանում իոնիզացվող ճառագայթների դասին՝ ո՛չ ուլտրամանուշակագույն լույս է, ո՛չ էլ ռենտգենյան ճառագայթ։ Ուլտրաձայնն ավելի վտանգավոր է իր թափանցելիությամբ, քան դիոդային լազերի լույսը։ Այս դեպքում մենք օգտագործում ենք լույսի ինֆրակարմիր սպեկտրը, քանի որ մեզ անհրաժեշտ է վերջինիս ջերմային էներգիան։ Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ դիոդային լազերը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար՝ բացառապես այն դեպքերի, երբ մարդու օրգանիզմում առկա են պաթոլոգիկ վիճակներ, որոնց համար լազերի լույսի ջերմությունը կարող է խթանիչ ազդեցություն ունենալ։ Լազերային էպիլյացիան հատուկ խնամք չի պահանջում։