-20% ամբողջ մարմնի լազերային մազահեռացման համար DEKA MOTUS AX սարքի վրա
05.03.2025 Ակցիաներ

Լազերային մազահեռացումը լազերի օգնությամբ անցանկալի մազերի հեռացման ժամանակակից մեթոդ է, որը ազդում է մազի ֆոլիկուլի վրա: Մեր կլինիկայում կիրառվում է առաջադեմ DEKA MOTUS AX սարքավորում, որը ապահովում է արդյունավետ, անվտանգ և հարմարավետ մազահեռացում:
Պրոցեդուրան հիմնված է մազերի մեջ պարունակվող մելանինի վրա լազերային լույսի ազդեցության վրա: Լույսը կլանելով, մելանինը այն վերածում է ջերմության, որը քայքայում է մազի ֆոլիկուլը՝ խոչընդոտելով մազերի հետագա աճին: Կայուն էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է մի քանի սեանս, բայց արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո թափվում է մազերի մինչև 30%, իսկ մաշկը նկատելիորեն հարթ է դառնում:
Առավելությունները.
- Արդյունավետություն
- Ցավոտ զգացողությունների նվազագույն քանակ
- Պրոցեդուրայի արագություն
- Երկարատև էֆեկտ
Հակացուցումները.
- Արյան և մաշկի հիվանդություններ
- Վարիկոզ, շաքարախտ
- Հղիություն և կրծքով կերակրում
- Արևայրուք և որոշ դեղամիջոցներ
DEKA տեխնոլոգիաների օգտագործմամբ լազերային մազահեռացումը մարմնի տարբեր հատվածներում մազերի հեռացման ժամանակակից և անվտանգ լուծում է:
Պրոցեդուրայի արժեքը՝40.000 ֏ (50 000 ֏).
Ակցիան գործում է մինչև 2025թ. ապրիլի 30-ը:

Կարապետյան Նարինե Ֆելիքսի
Բժիշկ- դերմատոլոգ Տրիխոլոգ