-25% մազերի առողջության կոմպլեքսի
06.03.2025 Ակցիաներ

Շահավետ առաջարկ ձեր մազերի առողջության և գեղեցկության համար:
Մինչև 2025թ. ապրիլի 30-ը գործում է 25% զեղչ երկու արդյունավետ պրոցեդուրաների համալիրի համար՝ XL Hair պրեպարատի կիրառմամբ ներարկումային մեզոթերապիա և HELEO սարքի վրա ինտենսիվ Led-թերապիա:
Մեզոթերապիան մազերի խորը սնուցում և ամրապնդումն է վիտամինների, ամինաթթուների և հանքանյութերի ներարկումների միջոցով: Այն խթանում է մազերի աճը, ամրապնդում արմատները և բարելավում դրանց որակը:
Led-թերապիան HELEO սարքի վրա բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում բորբոքումները, ամրապնդում մազերի արմատները և ուժեղացնում այլ պրոցեդուրաների, օրինակ՝ մեզոթերապիայի, էֆեկտը:
Ի՞նչ է Heleo 4-ը:
Heleo 4-ը նորարարական սարք է ֆոտոդինամիկ թերապիայի համար, որը կիրառվում է մաշկի երիտասարդացման, բորբոքային գործընթացների բուժման, միկրոշրջանառության բարելավման և մազերի աճի խթանման համար: Մեթոդը հիմնված է որոշակի երկարության լույսի ալիքների ազդեցության վրա, որոնք ակտիվացնում են մաշկի բնական վերականգնողական գործընթացները:
Heleo 4-ի առավելությունները
- Լիովին անցավ պրոցեդուրա
- Ոչ ինվազիվ մեթոդ, առանց վերականգնման ժամանակահատվածի
- Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
- Համապարփակ ազդեցություն դեմքի և գլխի մաշկի վրա
Ինչպե՞ս է անցնում պրոցեդուրան:
Պրոցեդուրան իրականացվում է հատուկ լուսային ճառագայթման օգտագործմամբ, որն ակտիվացնում է մաշկի վերականգնման գործընթացները և բջիջների նորացումը: Կախված ցուցումներից՝ ընտրվում է ազդեցության օպտիմալ ռեժիմ:
Նվիրե՛ք ձեր մազերին առողջություն և ուժ 25% զեղչով:
Պրոցեդուրայի արժեքը – 30.000 ֏ (40 000 ֏).
Ակցիան գործում է մինչև 30.04.2025թ

Կարապետյան Նարինե Ֆելիքսի
Բժիշկ- դերմատոլոգ Տրիխոլոգ