«Կոլիբրի էֆեկտ» ընթացակարգի ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
18.03.2025 Ակցիաներ

«Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլ՝ կատարյալ երիտասարդացում և մաշկի թարմացում
Ի՞նչ է «Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլը:
Ի՞նչ է «Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլը:
«Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլը երեք հզոր կոսմետոլոգիական պրոցեդուրաների համադրություն է, որոնք սիներգետիկ են աշխատում մաշկի համապարփակ թարմացման և երիտասարդացման համար: Ներառում է Colibriderm Hydro սկինբուստերի ներմուծում, Peach Peel փիլինգ և Lazer Doctor շիճուկ, ինչը տալիս է մաշկի տեքստուրայի, փայլի և խոնավեցման ակնթարթային բարելավման էֆեկտ, ինչպես նաև թարմացման բնական գործընթացների խթանում:
Պտոկոլի բաղադրությունը․
- Colibriderm Hydro՝ սկինբուստեր, ուղղված մաշկի խորը խոնավեցմանը և ջրային հավասարակշռության վերականգնմանը: Պրեպարատը բարելավում է մաշկի առաձգականությունը և տուրգորը, հարթեցնում կնճիռները և մաշկին տալիս առողջ փայլ:
- Peach Peel՝ պիլինգ, որը արդյունավետ հեռացնում է մեռած բջիջները՝ թարմացնելով մաշկը, բարելավում է տեքստուրան և օգնում պայքարել հիպերպիգմենտացիայի, ակնեի և մանր կնճիռների դեմ:
- Lazer Doctor՝ շիճուկ հզոր վերականգնողական և երիտասարդացնող ազդեցությամբ, որը օգնում է ակտիվացնել բջիջների վերականգնումը, խթանում է կոլագենի արտադրությունը և բարելավում մաշկի արտաքին տեսքը:
«Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլի կիրառման ցուցումները
Պրոտոկոլը իդեալական է այն հիվանդների համար, ովքեր ցանկանում են.
- Երիտասարդացնել և վերականգնել մաշկը
- Ինտենսիվ խոնավեցնել և բարելավել մաշկի տեքստուրան
- Վերացնել դեմքի խամրած գույնը և հոգնածության նշանները
- Հաղթահարել հիպերպիգմենտացիան և ակնեի հետքերը
«Կոլիբրի էֆեկտ» պրոտոկոլի առավելությունները․
- Ակնթարթային արդյունք՝ մաշկը դառնում է խոնավեցված, առաձգական և փայլուն
- Արդյունավետ պայքար հիպերպիգմենտացիայի, ակնեի հետքերի և կնճիռների դեմ
- Համապարփակ երիտասարդացում և մաշկի վերականգնում
- Նվազագույն վերականգնման ժամանակահատված
- Հարմար է բոլոր մաշկի բոլոր տեսակների համար
Ինչպե՞ս է անցնում պրոցեդուրան:
Պրոցեդուրան ներառում է երեք փուլ.
- Colibriderm Hydro սկինբուստերի ներմուծում՝ պրեպարատի ներարկումներ դերմայի մեջ խոնավեցման և վերականգնման համար:
- Peach Peel պիլինգ՝ պիլինգի կիրառում մաշկի թարմացման և տեքստուրայի բարելավման համար:
- Lazer Doctor շիճուկի կիրառում՝ շիճուկի կիրառում վերականգնման և երիտասարդացման խթանման համար:
- Պրոցեդուրան տևում է մոտ 40 րոպե, և արդյունքը նկատելի է սեանսից անմիջապես հետո:
Հասցրեք օգտվել հատուկ առաջարկից՝ 64.000 ֏ (80.000 ֏):
Ակցիան գործում է մինչև 2025թ. ապրիլի 30-ը:

Շիշմանյան Մարինա Էդուարդովնայի
Գլխավոր բժիշկ, մաշկավեներաբան

Հարությունյան Սոնա Վագանովնա
մաշկաբան, կոսմետոլոգ