
Դեմքի ուրվագծային պլաստիկայի պրոցեդուրան կատարվում է ֆիլերների միջոցով։ Մեթոդիկան ապահովում է երիտասարդացնող ազդեցություն և բացարձակապես անվտանգ է: Եթե ուրվագծային պլաստիկան կատարվում է որակավորված մասնագետի կողմից, կողմնակի ազդեցությունների հավանականությունը չափազանց ցածր է:
Ներարկումային ուրվագծային պլաստիկան ներարկումների շարք է, որի դեպքում երկար նախապատրաստումը և վերականգնումը հնարավորինս կրճատվում են:Հակացուցումների բացակայության դեպքում ուրվագծային պլաստիկան կարող է իրականացվել անմիջապես դիմելու օրը։
Վերականգնման շրջանը երկար չի տևում, և պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ բնականոն կյանքին:
ֆիլերների ներարկումների ազդեցությունը շրջելի է, այն դուրս է բերվում օրգանիզմից մի առ ժամանակ հետո.
Դեմքի ուրվագծային պլաստիկայի զոնաները.
- աչքեր
- քիթ
- այտեր
- այտոսկրեր
- շուրթեր
- կզակ
Ինչպե՞ս է աշխատում ուրվագծային պլաստիկան:
Բժիշկը ենթամաշկային ներարկում է պրեպարատը փափուկ հյուսվածքների երկայնքով: Ներարկման համար օգտագործվում են բարակ ասեղներով ներարկիչներ, որոնք չեն պատռում մաշկը, այլ նրբորեն հեռվացնում են այն, ինչը բացառում է մաշկի վնասումը։
Ֆիլերների ներարկումը գրեթե ցավ չի պատճառում: Շատ ֆիլերներ պարունակում են տեղային անզգայացնող նյութ՝ լիդոկաին:
Ուրվագծային պլաստիկայի հակացուցումները․
- Արյան մակարդման խանգարում
- Մաշկի սնկային կամ բակտերիալ լուրջ պաթոլոգիաներ
- Շաքարային դիաբետ
- Սիլիկոնե իմպլանտներ մաշկի տակ
- Ներքին օրգանների համակարգային վնասվածքներ
- Թուլացած իմունիտետ
- Գերզգայունություն ֆիլերի բաղադրիչների նկատմամբ
- Հղիության և լակտացիայի շրջան
Ինչպե՞ս է կատարվում պրոցեդուրան:
- Դեմքի մաշկի մաքրում.
- Աշխատանքային տարածքների մշակում հակասեպտիկ նյութով.
- Անզգայացնող միջոցի կիրառում (անհրաժեշտության դեպքում):
- Պրեպարատի ընտրված չափաբաժնի ներարկում մաշկի տակ, կանխորոշված կետերում, բարակ ասեղի միջոցով:
Ֆիլերներ դեմքի ուրվագծային պլաստիկայի համար
Մեր կլինիկայում օգտագործում ենք մի քանի պրեպարատ․
- Restylane
- Juviderm
- HyaFilia
- Artfiller
- RRS HA Long Lasting
Հատուկ ուշադրության է արժանի Sculptra պրեպարատը:
Այն պոլի-Լ-կաթնաթթու պարունակող կենսախթանիչ է, որն ակտիվացնում է բնական գործընթացները հյուսվածքներում՝ խթանելով կոլագենի արտադրությունը։ Արդյունքում վերականգնվում է ծերացող մաշկի առաձգականությունը և ներարկման հատվածում կորցրած ծավալը։
Ի տարբերություն հիալուրոնաթթվի, Sculptra-ի պոլի-L-կաթնաթթվի (PLLA) մոլեկուլները պարզապես չեն լրացնում կնճիռները, այլ գործում են մաշկի խորը շերտերում՝ օգնելով աստիճանաբար լրացնել կորցրած կոլագենը:
Շարքով կատարվող պրոցեդուրաների շնորհիվ (սովորաբար մոտ երեք սեանս մի քանի ամսվա ընթացքում) վերականգնվում է մաշկի ծավալը և կառուցվածքը: Պրոցեդուրայի արդյունքները նկատելի են դառնում և աճում են 6 ամսվա ընթացքում, այնուհետև պահպանվում են երկու և ավելի տարի:
Պոլի-Լ-կաթնաթթուն, որը հանդիսանում է Sculptra-ի պատրաստման հիմքը, ունի ոչ կենդանական ծագում (ստացվում է արհեստականորեն լաբորատորիայում), չի առաջացնում ալերգիա կամ մերժում, ունի կենսահամատեղելիության բարձր մակարդակ։