Ընկերության կայք էջից կատարած գնումը անցնում որակի զննություն, որից հետո ապրանքը փաթեթավորվում և ուղարկվում է գնորդին կամ համապատասխան փոստային բաժանմունք: Մինչև 50,000 դրամ գնումների դեպքում առաքման համար վճարում է հաճախորդը, իսկ առաքման արժեքը կախված է հեռավորությունից։ Փոստով ուղարկելու պարագայում գնորդին տրամադրվում է առաքանու համար, որի միջոցով գնորդը կարող է հետևել գնված ապրանքի առաքմանը առցանց:
Միջազգային գնումների պարագայում ընկերությունը չի պարտավորվում որեւէ տեղեկատվություն տրամադրել տվյալ երկրի հարկերի և տուրքերի մասին: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր տեղական մաքսային գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:
Ոչ նյութական ապրանքների դեպքում /նվեր քարտեր, միջոցառման մասնակցության տոմսեր և այլն/ գնորդը ապրանքը ստանում է էլեկտրոնային տարբերակով էլեկտրոնային փոստի հասցեով, որը նշվում է գնորդի կողմից պատվերի գրանցման ժամանակ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սխալ լրացված տվյալների համար:
Առցանց խանութից գնումներ կատարելու դեպքում՝ Հայաստանի տարածքում գործում են առաքման հետևյալ կանոնները․
- Ապրանքի ուղարկումը իրականացվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում,
- Երևան քաղաքում առաքման, ինչպես նաև ապրանքի համար վճարումը կարող է կատարվել տեղում՝ փաթեթը ստանալիս,
- Առաքման արժեքը կախված է պատվերի քանակից և հեռավորությունից: Երևան քաղաքում առաքման արժեքը չի գերազանցում 1500 ՀՀ դրամը։ Մարզեր կատարվող առաքումների առավելագույն արժեքը կազմում է 3000 ՀՀ դրամ։
Վճարումները կատարվում են առցանց` ARCA, Visa, MasterCard վճարային համակարգերի միջոցով կամ կանխիկ վճարման եղանակով։
Վերադարձի/չեղարկման/փոխարկման պայմաններ
Գնորդն իրավունք ունի վերադարձնել կամ փոխանակել գնված
ապրանքը կամ ծառայությունը, եթե գնման պահից չի անցել ավելի քան 14 օր, ինչպես նաև՝
1. Գնված ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ գնորդին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
2․ Գնված ապրանքը չի համապատասխանում կայքում նշված բնութագրությանը:
3.Ապրանքը հետ չի ընդունվում, եթե այն արդեն օգտագործվել կամ վնասվել է գնորդի անփույթ վարմունքից:
4. Գնված ապրանքի կամ ծառայության հետ վերադարձման/չեղարկման կամ փոխարինման դեպքում տրանսպորտային ծախսերը հոգում է գնորդը:
Բոլոր գործարքները կատարվում են 3D Secure համակարգի կիրառմամբ:
Հաճախորդի քարտային տվյալները պաշտպանված են: